Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը:

Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում 23-ամյա ֆուտբոլիստը երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այդ մրցանակին:

2025/26 մրցաշրջանում Ջուդ Բելինգեմն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել է 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը բոլոր գոլերը խփել էր ԱԱ-2026-ում: Բելինգեմը նաև դարձել էր մեկ աշխարհի առաջնությունում ամենաշատ գոլ խփած անգլիացի ֆուտբոլիստը պատմության մեջ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment