Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հավաստիացրել է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի կալանիչ-հրթիռների արտադրության լիցենզիան Ուկրաինային փոխանցելու վերջնական որոշման մասին։
«Կան կոնկրետ պայմանավորվածություններ։ Նախագահ Թրամփն ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ընդգծեց՝ “այո, ես ընդունել եմ վերջնական որոշում․ Patriot հրթիռների արտադրության լիցենզիաները Ուկրաինան կստանա”»,- լրագրողների համար ձայնային հաղորդագրության մեջ նշել է Զելենսկին։
Զելենսկին և Թրամփը հանդիպել են շաբաթվա սկզբին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որտեղ քննարկել են հնարավոր «ապաէսկալացնող քայլերը, որոնք կարող են ճանապարհ բացել դեպի դիվանագիտություն»։ Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ երկու երկրների թիմերը շարունակում են աշխատանքը Ուկրաինայում «Patriot»-ի արտադրության մեկնարկի ուղղությամբ։
Կիևը տևական ժամանակ է, ինչ դաշնակիցներից պահանջում է ավելացնել ՀՕՊ համակարգերի մատակարարումները և ձգտում է ստանալ սեփական տարածքում հրթիռների արտադրության լիցենզիա՝ դրանք համարելով կենսական նշանակության միջոց ռուսական բալիստիկ հարվածներից պաշտպանվելու համար։ Զելենսկիի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ամեն ամիս իրականացնում է առնվազն 3-5 մասշտաբային գրոհ՝ յուրաքանչյուր հարվածի ընթացքում կիրառելով 30-ից 40 բալիստիկ հրթիռ։
Փորձագետները նշում են, որ լիցենզիայի ստացումը չի կարող անմիջապես լուծել ՀՕՊ պաշտպանության ընթացիկ խնդիրները, քանի որ արտադրական գծերի ստեղծումն ու գործարկումը պահանջում են ամիսներ, երբեմն՝ տարիներ, սակայն սա կարևոր ռազմավարական քայլ է Ուկրաինայի ապագա անվտանգության համար։
Հիշեցնենք, որ Անկարայում ՆԱՏՕ-ի 2026 թվականի գագաթնաժողովի ընթացքում Թրամփն արդեն խոստացել էր տրամադրել այդ լիցենզիան, սակայն հուլիսի վերջին հայտարարել էր, որ հարցը դեռ քննարկման փուլում է՝ ընդգծելով նման տեխնոլոգիաների փոխ