Շևցով․ Ռուսական գազը ՀՀ համար զգալիորեն ավելի էժան է, քան այլ երկրներինը (PAN.am)

Ռուսական գազը Հայաստանի համար զգալիորեն ավելի էժան է արժենում, քան այլ երկրներնը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը:

Նրա խոսքով՝ Երևանի կողմից ռուսական գազի մատակարարումներից հնարավոր հրաժարումը Հայաստանի համար կարող է անհամեմատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ, քան նմանատիպ քայլը նախկինում ունեցել է Գերմանիայի և եվրոպական այլ երկրների համար, գրում է KP.ru-ն:

«Կասկած չկա, որ Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքից» հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար»,- նշել է Շևցովը։

ՌԴ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչն այսպես է մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը մտադիր է գազ գնել «բոլոր հնարավոր աղբյուրներից»։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արտերկրից գազի գնումները դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել էր ռուսական վառելիքի մատակարարման արժեքին և այն վերջնական սպառողներին հասցնելու ընթացքում առաջացող ծախսերին։

Leave a comment