Սննդակարգում մրգերի պակասը կարող է վնասել սրտին

Սրտային հիվանդությունների դեպքում կարևոր է ոչ միայն սահմանափակել աղի օգտագործումը, այլև ապահովել մրգերի բավարար քանակություն սննդակարգում։ Մրգերի պակասը կարող է սննդակարգի հետ կապված լուրջ սխալ լինել, զգուշացրել է դեղագործ Գիյեն՝ հղում կատարելով «El Confidencial»-ին։

Մասնագետի խոսքով՝ մրգերի անբավարար սպառումը նույնքան ուշադրության է արժանի, որքան սնունդը չափից ավելի աղի դարձնելու սովորությունը։ Ավելին, սխալ է մրգերը գնահատել բացառապես դրանցում պարունակվող շաքարի քանակով. բնական շաքարներից բացի՝ օրգանիզմը դրանցից ստանում է նաև սննդային մանրաթելեր, վիտամիններ, հանքանյութեր և ջուր։

Սիրտ-անոթային համակարգի առողջությունը պահպանելու համար դեղագործը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել նաև ընկուզեղեն, սերմեր և ամբողջական հացահատիկներ։ Այնուամենայնիվ, չպետք է ապավինել միայն սննդակարգին. կարևոր է նաև զբաղվել կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ, պահպանել օրգանիզմի ջրային հաշվեկշիռը և բավարար հանգստանալ։

Leave a comment