Ռուսական ռազմաբազան պետք է մնա․ այսպես է մտածում ՀՀ-ում հարցվածների շուրջ 65%-ը

https://arm.sputniknews.ru/20260925/rusakan-razmabazan-petq-e-mna-ajspes-e-mtatsum-hh-um-harcvatsneri-shurj-65-y-107295934.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1338/28/13382869_0:0:1847:1385_1920x0_80_0_0_e1fe7ab6f513e71003b8bf8cccc4969f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հարցում, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան

հարցում, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հարցվածների շուրջ 65%-ը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում։ Այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1001 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։

«39,7%-ը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին երկրի անվտանգության ապահովման համար, 24,7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման հարցը պետք է վերանայվի»,- հարցման արդյունքները ներկայացրեց Նավասարդյանը։

Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվող հարցի վերաբերյալ այլ կարծիքներ էլ են հնչել։ Հարցվածների 28,9%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի մեր երկրից, իսկ 6,8%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։
Ըստ նրա` եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։

Leave a comment