Փոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկին»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 77-ամյակին նվիրված միջոցառմանը, շնորհավորել Չինաստանի բարեկամ ժողովրդին նշանակալի օրվա առթիվ՝ մաղթելով երկարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։

«Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը, ինչպես նաև Չինաստանի աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»:

Փոխվարչապետն առանձնակի կարևորություն է տվել վերջերս ստորագրված՝ ուղևորների և բեռների փոխադրմանը վերաբերող միջպետական համաձայնագրին, որը նոր հնարավորություններ է ընձեռել տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու համար։

Մհեր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների և կառավարությունների համատեղ աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները շարունակելու են զարգանալ ու ընդլայնվել։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։

Leave a comment