ՀՀ–ում հարցվածների 80%–ի կարծիքով՝ Տիգրանաշենը հայկական է և չի կարող փոխանցվել Ադրբեջանին

Բաժանորդագրվել

Հարցվածների շարքում եղել են մարդիկ, ովքեր կարծում են, թե Տիգրանաշենը հայկական տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հարցվածների 80%-ը կարծում է, որ Տիգրանաշենը հայկական է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։

«59%-ը կարծում է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին, 21%-ը նշել է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումն Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր։ Եվ միայն 6,4%-ն է նշել, որ Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին»,- նշեց Նավասարդյանը։

Հարցվածների 3,5%-ն այլ կարծիք է ունեցել, իսկ 10,1%-ը դժվարացել է հարցին պատասխանել։

Leave a comment