Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը

Հասարակություն

25.09.2026 | 11:55

Դատախազությունը ցանկանում է, որպեսզի «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի բացակայելու արգելքը:

Այսօր դատական նիստին երեք մեղադրյալի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը: Մեղադրյալների պաշտպաններն առարկեցին միջնորդության դեմ:

Յուրի Խաչատուրովի պաշտպանը դիտարկեց, որ վաղեմությունն անցած գործով իր պաշտպանյալն անգամ պատճառ չունի փախուստի դիմելու, իսկ եթե չցանկանա ներկայանալ դատական նիստերին, ապա Քրեական դատավարության օրենսգիրքը կարգավորում է այդ հարցը. կարող է դիմել դատարանին և չներկայանալ:

Բացի այդ՝ պաշտպանը հայտնեց, որ իրենք այս դատարան գալիս են՝ արդարանալու: Սեյրան Օհանյանը դատարանին հայտնեց որ այլ քրեական վարույթներով իր նկատմամբ արդեն իսկ առկա էր խափանման միջոց, այդ թվում ՝ բացակայելու արգելք: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Նշենք, որ գործով 4-րդ մեղադրյալի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այլ գործով խափանման միջոց էր ընտրված կալանավորումը:

Արաքս Մամուլյան

Leave a comment