Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկոսի դեմ արշավը․ ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչ

https://arm.sputniknews.ru/20260925/mets-mtahvogutjun-e-ekeghecu-ev-katvoghikvosi-dem-arshavy-hjd-haj-dati-nerkajacucich-107289731.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/15/48663303_121:0:1544:1067_1920x0_80_0_0_4d1e1f506ddff177a2e33d826fc39f36.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, հակոբ տեր–խաչատուրյան

հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, հակոբ տեր–խաչատուրյան

Բաժանորդագրվել

Հայաստանում ժողովրդավարությունը նահանջի մեջ է, և հատուկ պայքար է տարվում ազգային արժեքները, գաղափարախոսությունը և ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Արևմուտքն այսօր Հայաստանում հանդուրժում է այնպիսի ժողովրդական ոտնահարումներ, որ այլ պարագայում մեծ աղմուկի պատճառ կդառնար Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այսօր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովի պաշտոնական բացման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավին։

Շեշտեց՝ մեծագույն մտահոգություն է եկեղեցու և վեհափառի դեմ տարվող արշավը, որին դիմակայելու համար ՀՅԴ կառույցները մեծ աշխատանք են տանում։

«Մենք լուրջ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ՝ թե վեհափառների հետ խորհրդակցելով (Գարեգին Բ, Արամ Ա` խմբ․), թե միջազգային կազմակերպությունների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի միջոցով զորակցության կոչեր ապահովելով, ինչպես նաև հստակորեն բացահայտելով, որ այս արշավը որևէ հիմք չունի, քաղաքական վրեժխնդրության հարց է։ Դժբախտաբար, Հայաստանում ժողովրդավարությունը նահանջի մեջ է, և հատուկ պայքար է տարվում ազգային արժեքները, գաղափարախոսությունը և ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ, որոնց առաջատարն է Հայ առաքելական եկեղեցին»,- նշեց Խաչատուրյանը։

Հույս հայտնեց, որ հարցը չի հասնի Ամենայն հայոց կաթողիկոսի ձերբակալությանը, միաժամանակ նրա կարծիքով՝ իշխանություններն արդեն հատել են բոլոր կարմիր գծերը և վայելում են Արևմուտքի աջակցությունը, քանի որ ՀՀ գործող իշխանությունն առաջ է տանում նրանց շահերը՝ դուրս բերելու տարածաշրջանից, այսպես կոչված, ռուսական ազդեցությունը։

Leave a comment