«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը

Բաժանորդագրվել

Լիցենզավորման պարտադիր պահանջներից է այն, որ մեքենան պետք է լինի «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։

Ավտոմեքենան պետք է լինի մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, ունենա սակաչափիչ, շահագործվի գործարանային վառելիքային համակարգով, լինի «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

Տեսչական մարմինը հորդորում է նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին՝ անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի համար։

Նախազգուշացնում է, որ ոստիկանության հետ համատեղ շարունակելու են վերահսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում։

Leave a comment