Վրաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը Վերին Լարս – Դարյալ անցակետով ուրբաթ առավոտյան ժամանակավորապես դադարեցվել է։ Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված անվտանգության համակարգից ստացված տագնապի ազդանշանն է (Վրաստանի ՆԳՆ)։
-
Տագնապի պատճառը. Ազդանշանը ստացվել է վաղ նախազգուշացման համակարգից, որը ֆիքսում է գետի հունի փոփոխություններն ու ջրի մակարդակի նույնիսկ նվազագույն բարձրացումը։
-
Տարհանում անցակետում. «Դարյալ» սահմանային կետից քաղաքացիները, ոստիկանության, սահմանապահ ծառայության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր։
-
Երթևեկության սահմանափակում. Կանխարգելիչ նպատակներով երկու ուղղություններով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես արգելափակվել է։
-
Կրկնվող միջադեպ. Նմանատիպ ահազանգ Դևդորակի կիրճում գրանցվել էր նաև մի քանի շաբաթ առաջ, ինչի հետևանքով երթևեկությունը դադարեցվել էր մի քանի ժամով։
Ինչու է դա կարևոր Վերին Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային երթուղին է, և այս հատվածում ցանկացած դադար անմիջականորեն ազդում է տարածաշրջանային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ինտենսիվության վրա։