Իննա Խոջամիրյանի քույրը սեփական մեքենան լիցքավորում է պետության հաշվին

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարության մեդալով պարգևատրված, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հավանաբար այնքան լավ է «տեղավորվել իր աթոռին», որ վերջերս ձեռք բերած անձնական էլեկտրական ավտոմեքենան լիցքավորում է թանգարանի հոսանքից:

Մեր արված լուսանկարներում պարզ երևում են, թե ինչպես է թանգարանից դուրս եկած էլեկտրական լարով լիցքավորվում հետնաբակում կանգնած տնօրենի մեքենան:

Հավանաբար պետական հոսանքով սեփական մեքենան լիցքավորելու «անբասիր ծառայության» համար է Սյուզաննա Խոջոմիրյանը պարգևատրվել նախարարության մեդալով:

Ի դեպ, նա դերասանուհի Իննա Խոջամիրյանի քույրն է։

Leave a comment