Հարցաքննվել են Սիսիանում պայթյունից մահացած զինծառայողի ծառայակիցները․ ի՞նչ են ասել նրանք

https://arm.sputniknews.ru/20260925/harcaqnnvel-en-sisianum-pajtjunic-mahacats-zintsarajvoghi-tsarajakicnery-inch-en-asel-nranq-107281557.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0d/105756067_274:0:1478:903_1920x0_80_0_0_1fe7766da71e1befe059e203f77ba79d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, զինծառայող, մահ, սիսիան

հայաստան, զինծառայող, մահ, սիսիան

Բաժանորդագրվել

Մահվան հետ կապված մի քանի վարկած է շրջանառվում։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում պայթյունի հետևանքով զինծառայողի մահվան նախաքննության շրջանակում հարցաքննվել են նրա ծառայակիցները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Սեպտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել։ ՊՆ–ն հայտնեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող Դ․Կ․-ն է։

«Մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են նրա ծառայակիցները, որոնք նշել են, որ դեպքից առաջ նա եղել է հանգիստ և իրենց համար որևէ արտառոց վարքագիծ չի դրսևորել»,- գրում է թերթը։

Ըստ պարբերականի՝ ուսումնասիրվում են նաև զինծառայողի անձնական կյանքի և հնարավոր խնդիրների վերաբերյալ տարբեր հանգամանքներ։ Վարույթի ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ մահացածը նախկինում անցել է թմրանյութերի հետ կապված վարույթով, ինչպես նաև ունեցել է պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրներ։ Իրավապահները, սակայն, դեռևս չեն հաստատել այս հանգամանքներից որևէ մեկը։

Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների` վիճաբանությունը տեղի է ունեցել զինվորների միջև ծագած ֆինանսական հարցերի հետ կապված:

«Բանակի մեր աղբյուրը պնդում է, որ կատարվածից հետո բոլոր զինվորականներից պահանջել են անխտիր ներկայացնել, թե ով որքան վարկ ունի, ինչը փաստորեն նման ողբերգությունների պատճառ է դառնում: Սակայն այս պահանջը զինվորականների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել, նրանք կարծում են, որ պաշտպանության նախարարությունն իրավունք չունի միջամտելու իրենց անձնական կյանքին և ֆինանսական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջել»,– գրում է թերթը

News.am–ն էլ գրում է, որ 23 տարեկան զինծառայողը Շիրակի մարզից էր։ Բնակիչները պատմել են, որ Դ․Կ․–ն մի քանի տարի առաջ է պայմանագրային ծառայության անցել ԶՈւ-ում, նրա փոքր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող։ Ընտանիքում 2 եղբայր և 1 քույր են եղել, մեծը քույրն է, ամուսնացած է։ Դ․Կ․-ի 23-ամյակը մոտ 1 ամիս առաջ է լրացել։

Բնակիչները հայտնել են, որ խոսակցություն են լսել, թե դեպքը դիրքերում է եղել, Իշխանասարի հատվածում, որտեղ վիճաբանություն է եղել, ու հետո նռնակ է պայթել։

Leave a comment