Հայաստանում կներդրվի եկամուտների հայտարարագրման նոր հարթակ և բջջային հավելված. նախագիծ

Մշակվում է եկամուտների հայտարարագրման նոր պլատֆորմ, որը կներառի ավելի պարզեցված լուծումներ


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՊԵԿ նախարահ Էդուրադ Հակոբյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ մշակվում է եկամուտների հայտարարագրման նոր պլատֆորմ, որը կներառի ավելի պարզեցված լուծումներ։


Նա տեղեկացրեց, որ նոր պլատֆորմի հետ կապված մրցույթն արդեն կայացել է և այժմ գնահատման փուլում է։ 


«Մենք խոստացել էինք, որ պետք է որոշակի համակարգերի հասանելիություն ստանանք, մասնավորապես՝ բանկային տեղեկատվությունը, ավանդների դիմաց քաղաքացիների ստացվող եկամուտները քաղաքացիների թույլտվությամբ հնարավորություն ունենանք բանկերից ստանալու»,- ասաց Հակոբյանը։ 


Ըստ ՊԵԿ նախագահի՝ քաղաքացիները հնարավորություն կունենան նաև լիազորել այլ անձի, որն իրենց փոխարեն կկարողանա տեսնել, լրամշակել և հաստատել հայտարարագիրը։ 


Նրա խոսքով՝ սոցիալապես անապահով քաղաքացիների և կենսաթոշակառուների համար նախատեսվում է տեղեկատվության ավտոմատ ստացում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 


Կստեղծվի նաև բջջային հավելված, որն ավելի պարզ եղանակով հասանելի կլինի քաղաքացիների հեռախոսներում, և հեշտ հարցերի միջոցով կուղղորդի նրանց յուրաքանչյուր դաշտը՝ հասկանալու, ինչպես նաև լրամշակելու և հաստատելու հայտարարագրերը։


Leave a comment