https://arm.sputniknews.ru/20260924/kvosvovvojum-mer-havaqakann-ir-bardzunqi-vra-er-ervand-kirakvosjan-107199091.html
Կոսովոյում մեր հավաքականն իր բարձունքի վրա էր. Երվանդ Կիրակոսյան
Կոսովոյում մեր հավաքականն իր բարձունքի վրա էր. Երվանդ Կիրակոսյան
Sputnik Արմենիա
Կոսովոյում անցկացված դեռահասների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ 26 մեդալ է նվաճել։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T22:25+0400
2026-09-24T22:25+0400
2026-09-24T22:26+0400
ծանրամարտ
ծանրամարտիկ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107195606_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c51b732984ce6a3bb8610ef4fd1006af.jpg.webp
Ծանրամարտում հայ մարզիկների հաջողություններով ոչ ոքի չես զարմացնի։ Ցանկացած քաշային կարգում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ծանրորդը, նա մեդալների հավակնորդների թվում է։ Իհարկե լինում են նաև դեպքեր երբ ինչ-որ բան չի հաջողվում։ Բայց Կոսովոյում անցկացված դեռահասների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ 26 մեդալ նվաճեց, ինչը բացահայտ լավ արդյունք է։Մեզ հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ավագ Երվանդ Կիրակոսյանը նշեց՝ եղան քաշային կարգեր, որոնցում մենք հասանք սպասելի հաջողությունների, ունեցանք չեմպիոն և՛ երկամարտում, և՛ առանձին վարժություններում։ Մանրամասները՝ տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107195606_411:0:1851:1080_1920x0_80_0_0_3977270c93e4b6950e09244b1287b19e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, ծանրամարտիկ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ծանրամարտ, ծանրամարտիկ, տեսանյութեր, տեսանյութ, видео
22:25 24.09.2026 (Թարմացված է: 22:26 24.09.2026)
Բաժանորդագրվել
Կոսովոյում անցկացված դեռահասների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ 26 մեդալ է նվաճել։
Ծանրամարտում հայ մարզիկների հաջողություններով ոչ ոքի չես զարմացնի։ Ցանկացած քաշային կարգում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ծանրորդը, նա մեդալների հավակնորդների թվում է։ Իհարկե լինում են նաև դեպքեր երբ ինչ-որ բան չի հաջողվում։ Բայց Կոսովոյում անցկացված դեռահասների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ 26 մեդալ նվաճեց, ինչը բացահայտ լավ արդյունք է։
Մեզ հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ավագ Երվանդ Կիրակոսյանը նշեց՝ եղան քաշային կարգեր, որոնցում մենք հասանք սպասելի հաջողությունների, ունեցանք չեմպիոն և՛ երկամարտում, և՛ առանձին վարժություններում։
«Ընդհանուր առմամբ ես բոլորից էլ գոհ եմ, քանի որ տեսնում եմ՝ մեր բոլոր ծանրորդներն էլ մեծ ներուժ ունեն, ու ապագայում էլ բարձր արդյունքների հասնելու են։ Մենք շատ լավ նախապատրաստվել էինք առաջնությանը, և մեր թիմային աշխատանքը Արսեն Թամրազյանի, ՀԾՖ գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի հետ միասին Կոսովոյում տվեց իր պտուղները», – ասաց Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։