Արաբական Միացյալ Էմիրություններն արգելել է իրանական ավիաընկերությունների կողմից իրականացվող թռիչքները՝ ի կատարումն ԱՄՆ-ի պատժամիջոցների։
Այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
Հաղորդվում է, որ կեսգիշերից սկսած՝ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ իրանական ավիաընկերությունների բոլոր թռիչքները չեղարկվել են։