«Առինջ մոլի» տնօրենի տունը խուզարկում են, նա կալանավորված է (PAN.am)

«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանի տանը խուզարկություն է իրականացվում, իսկ ինքը՝ Նազարյանը, կալանավորված է։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է «Հայկական ժամանակը»:

ՔԿ-ից նշել են, որ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ են կատարվում։

Ավելի վաղ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, 50 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 492 միլիոն դրամի հարկեր չվճարելու համար։

Leave a comment