Զորավարժություններ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել

Բաժանորդագրվել

Երեք զինծառայողի փրկել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Ընթանում են մյուս զինծառայողների որոնողական աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի 19 զինծառայողներ ծովն են ընկել Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ, զոհվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ երեք զինծառայողի փրկել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է: Ընթանում են մյուս զինծառայողների որոնողական աշխատանքները։

«Անհապաղ դեպքի վայր են ուղարկվել փրկարար ծառայությունների ուժերն ու միջոցները։ Որոնողափրկարարական գործողությանը ներգրավված են ռազմածովային ուժերի, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներ, ավիացիա և այլ համապատասխան ծառայություններ»,-ասված է Ղազախստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարարության հանձնաժողովը՝ գերատեսչության ղեկավար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի գլխավորությամբ:

Ըստ նախնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել եղանակի կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով:

Leave a comment