Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. նա կալանավորված է
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը։
ՔԿ-ից հայտնեցին, որ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:
Ա.Ն.-ն կալանավորված է:
Հիշեցնենք, որ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը՝ առանձնապես խոշոր չափերով (492 մլն դրամ) հարկեր չվճարելու մեղադրանքով:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հուլիսի 20-ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ էին կատարվել, և որոշ տաղավարների գործունեություն կասեցվել էր։
Հուլիսի 23-ին առևտրի կենտրոնի տաղավարների վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել՝ պարզաբանում պահանջելով տաղավարների գործունեության կասեցման համար։
Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատանքը ևս կասեցվել է։ Արդեն մի քանի օր է, ինչ աշխատաողները բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։