Սիսիանի զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ զորմասերից մեկում կրկին զինծառայող է մահացել։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,–հայտնում են գերատեսչությունից:

News.am–ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Սիսիանի զորամասերից մեկում։

Հիշեցնենք` վերջին շրջանում հաճախակի են դարձել զինծառայողների մահվան դեպքերը։ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց` իր համար նորություն է, որ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։

Leave a comment