Մոսկվայում հայտնաբերվել է 311 կգ կոկաինի խմբաքանակ, որի փաթեթների վրա պատկերված են եղել Զելենսկու լուսանկարները (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 311 կգ կոկաինի խմբաքանակ, որի փաթեթների վրա պատկերված են եղել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու լուսանկարները։

Թմրանյութը տեղափոխվել է տարանցիկ եղանակով՝ Լատինական Ամերիկայից դեպի Եվրոպական Միություն  Ռուսաստանի տարածքով։

Առգրավման մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։ Ձերբակալվել է 2001 թվականին ծնված, ՌԴ չաշխատող քաղաքացի, որը ներգրավված է եղել փոխադրումների կազմակերպման մեջ։ Նա թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամ է եղել։ Հարուցվել է քրեական գործ։

 

Leave a comment