Քաղաքականություն
24.09.2026 | 09:50
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը, տնտեսական դիվերսիֆիկացմանն ու ժողովրդավարական բարեփոխումներին ԵՄ աջակցության շարունակությունը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր։
ՀՀ կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
Նյու Յորքում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների: