https://arm.sputniknews.ru/20260923/steghtsum-en-tsarajutjunic-khusapelu-orinakan-ajlyntranq-pvordzagety-ngn-nakhagtsi-masin-107211643.html
Ստեղծում են ծառայությունից խուսափելու օրինական այլընտրանք. փորձագետը` ՆԳՆ նախագծի մասին
Ստեղծում են ծառայությունից խուսափելու օրինական այլընտրանք. փորձագետը` ՆԳՆ նախագծի մասին
Sputnik Արմենիա
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը… 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T21:45+0400
2026-09-23T21:45+0400
2026-09-23T21:45+0400
բանակ
ներքին գործերի նախարարություն (նգն)
աժ (ազգային ժողով)
նգն ոստիկանության գվարդիա
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/1174/86/11748645_0:0:1600:901_1920x0_80_0_0_4e8c15499bd822721758c68e9587ac4d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայության մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով պետությունը ստեղծում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու օրինական այլընտրանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը։«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հեղինակը ՀՀ ներքին գործերի նախարարությունն է։ Հանրային քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետպատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից` պայմանով, որ նրանք ծառայության կանցնեն ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում` առնվազն մինչև 35 տարին լրանալը։Ի՞նչ նպատակով է ՀՀ ԶՈւ-ն բերվում ՆԱՏՕ–ի ստանդարտներին. փորձագետի կարծիքըՌազմական փորձագետի գնահատմամբ` նախագծի հեղինակները դպրոցն ավարտած երիտասարդին 2 ճանապարհ են առաջակում` կա՛մ գնալ բանակ, կա՛մ ընդունվել ՆԳ կրթական համակարգ և աշխատել նույն համակարգում։Նրա գնահատմամբ` օրենքի ընդունումը կարող է արտաքին ու ներքին անվտանգային նոր խնդիրներ ստեղծել, հատկապես, որ բանակում կադրային ռեսուրսների կառավարման հետ խնդիրներ այսօր արդեն առկա են` պայմանավորված պարտադիր զինծառայության ժամկետի կրճատմամբ։«Եթե այսօր մենք 1.5 տարվա հետ կապված թվաքանակի էական տարբերություններ ունենք, ապա օրենքի ընդունումից հետո արդեն ունենալու ենք պրոբլեմներ։ Երկարաժամկետ լուծում պահանջող պրոբլեմներ»,– կարծում է նա։Դուք թշնամուն օգնում եք անվճար. ԱԺ իշխանական պատգամավորները վիճաբանեցին օրենքի պատճառովԻ դեպ, նախագիծը վերոհիշյալ կրթական հաստատությունում միջին մասնագիտական կրթություն ստացած անձանց հնարավորություն է տալիս հասնել ծառայողական կարիերայի ավելի բարձր մակարդակների։ Օրինակ` միջին խմբի պաշտոններում 5 տարի ծառայելուց հետո անձը կարող է նշանակվել ավագ խմբի պաշտոններում, իսկ 3 տարի ավագ խմբում ծառայելուց հետո` գլխավոր խմբի պաշտոններում։Այս իրավակարգավորման հետևանքով, ըստ Սարոյանի, ոստիկանության ու փրկարար ծառայության համակարգերում կարող են խնդիրներ ծագել նաև անձնակազմի ներսում։«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հանային քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքումմինչև հոկտեմբերի 3-ը։ Ժամկետը լրանալուց հետո այն կներկայացվի կառավարության, ապա ԱԺ–ի դատին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1174/86/11748645_151:0:1574:1067_1920x0_80_0_0_301f34b6e566b68528383c66126e628e.jpg.webp
բանակ, ներքին գործերի նախարարություն (նգն), աժ (ազգային ժողով), նգն ոստիկանության գվարդիա, նախագիծ
բանակ, ներքին գործերի նախարարություն (նգն), աժ (ազգային ժողով), նգն ոստիկանության գվարդիա, նախագիծ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հանային քննարկման են դրվել։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հեղինակը ՀՀ ներքին գործերի նախարարությունն է։ Հանրային քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետպատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից` պայմանով, որ նրանք ծառայության կանցնեն ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում` առնվազն մինչև 35 տարին լրանալը։
Ռազմական փորձագետի գնահատմամբ` նախագծի հեղինակները դպրոցն ավարտած երիտասարդին 2 ճանապարհ են առաջակում` կա՛մ գնալ բանակ, կա՛մ ընդունվել ՆԳ կրթական համակարգ և աշխատել նույն համակարգում։
«Հարց է առաջանում` իսկ նախագծի հեղինակները հաշվարկ արե՞լ են, թե նախագծի ընդունման ու ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո, 5 կամ 10 տարի հետո բանակի զորակոչային թվաքանակի վրա ինչ ազդեցություն է ունենալու այն։ Իմ տպավորությամբ` բանակն այսպես թե այնպես կորցնելու է իր զորակոչային տարիքի երիտասարդների ինչ–֊որ մի խմբի։ Թե ինչքան, նախագծում նշված չէ։ Չկա հաշվարկ, թե տարեկան քանի երիտասարդ կարող է պետական պատվերի շրջանակում ընդունվել ոստիկանության կամ փրկարար ծառայության ուսումնական հաստատություններ։ Նշված չէ նաև, թե այդ զորակոչային բացը ինչպես է լրացվելու, որպեսզի բանակի թվաքանակը չտուժի»,– նկատում է փորձագետը։
Նրա գնահատմամբ` օրենքի ընդունումը կարող է արտաքին ու ներքին անվտանգային նոր խնդիրներ ստեղծել, հատկապես, որ բանակում կադրային ռեսուրսների կառավարման հետ խնդիրներ այսօր արդեն առկա են` պայմանավորված պարտադիր զինծառայության ժամկետի կրճատմամբ։
«Եթե այսօր մենք 1.5 տարվա հետ կապված թվաքանակի էական տարբերություններ ունենք, ապա օրենքի ընդունումից հետո արդեն ունենալու ենք պրոբլեմներ։ Երկարաժամկետ լուծում պահանջող պրոբլեմներ»,– կարծում է նա։
Ի դեպ, նախագիծը վերոհիշյալ կրթական հաստատությունում միջին մասնագիտական կրթություն ստացած անձանց հնարավորություն է տալիս հասնել ծառայողական կարիերայի ավելի բարձր մակարդակների։ Օրինակ` միջին խմբի պաշտոններում 5 տարի ծառայելուց հետո անձը կարող է նշանակվել ավագ խմբի պաշտոններում, իսկ 3 տարի ավագ խմբում ծառայելուց հետո` գլխավոր խմբի պաշտոններում։
Այս իրավակարգավորման հետևանքով, ըստ Սարոյանի, ոստիկանության ու փրկարար ծառայության համակարգերում կարող են խնդիրներ ծագել նաև անձնակազմի ներսում։
«Պատկերացրեք` երիտասարդը գնում, ընդունվում է Ներքին գործերի ակադեմիա, սովորում է, ստանում է համապատասխան կոչում։ Միևնույն ժամանակ միջին մասնագիտական կրթություն ստացած և արդեն 3 տարի այդ համակարգում աշխատած մեկ այլ անձնավորություն, որը չունի բարձրագույն կրթություն, ստանում է նույն կոչումը։ Այստեղ առաջանալու է ներքին նախանձ, որը միանշանակ ազդելու է ծառայության որակի վրա»,– կարծում է Վահագն Սարոյանը։