Նախարարությունը հավելյալ 5000 լիտր բենզին է ուզում ձեռք բերել
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2026 թվականին ձեռք է բերել 1840 լիտր բենզին, որը նախատեսված էր ամբողջ տարվա ընթացքում օգտագործելու համար։ Սակայն, ըստ կառավարություն ներկայացված հիմնավորման, մնացած պաշարը կսպառվի մոտ մեկ ամսվա ընթացքում։ Այս տարի արդեն սպառվել է նախորդ տարվանից մնացած 7670 լիտր բենզինը։
«Եթե յոթ ամիսների ընթացքում ծախսվել է 7670 լիտր բենզին, ապա մինչեւ տարեվերջ անհրաժեշտ կլինի եւս 5000 լիտր»,- ասված է հիմնավորման մեջ։
Պահանջվող 5000 լիտր բենզինի ձեռքբերման համար անհրաժեշտ է 2 մլն 650 հազար դրամ։ Ռեգուլյար բենզինի մեկ լիտրի արժեքը 530 դրամ է՝ ըստ փաստաթղթի։
Հիմնավորման համաձայն՝ լրացուցիչ բենզինի ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության գործառույթներով․ անհրաժեշտ է պարբերաբար այցելել Հայաստանի մարզեր՝ տեղում ծանոթանալու իրականացվող ծրագրերի ընթացքին եւ վերահսկողություն իրականացնելու դրանց կատարման նկատմամբ։
Նախարարության կազմակերպած գնման ընթացակարգի հաղթող է ճանաչվել «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն։
Նախարարությունը ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի իր գործառույթների իրականացումը եւ աշխատանքների բնականոն ընթացքը։