Հայաստանն ու Չինաստանը քննարկել են դեպի ՉԺՀ հայկական արտահանման ավելացումը

https://arm.sputniknews.ru/20260923/hajastann-u-chinastany-qnnarkel-en-depi-chzhh-hajkakan-artahanman-avelacumy-107216539.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107214167_0:0:1332:999_1920x0_80_0_0_17d34a75ef7b3117401db9c8471a49c3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, չինաստան, արտահանում, վահան կոստանյան

հայաստան, չինաստան, արտահանում, վահան կոստանյան

Բաժանորդագրվել

Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանն ու Չինաստանը քննարկել են դեպի ՉԺՀ առևտրաշրջանառության և հայկական արտահանման ավելացման հնարավորությունները, որը 2025 թվականին կրճատվել է ավելի քան 30% -ով՝ 1 մլրդ 97,5 մլն դոլարից հասնելով 763,6 մլն դոլարի։

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից, առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծիենիի հանդիպման ժամանակ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հայտարարության մեջ նախանշված ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Փաստաթուղթն ընդունվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողմից 2025 թվականին:

Կողմերն ընդգծել են նաև միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը:

Հիշեցնենք, որ Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը, որին բաժին է հասնում երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 12,3%-ը: 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 641 մլն դոլար՝ 2024 թվականի համեմատ կրճատվելով 6,5%-ով։

Հայաստանից Չինաստան արտահանումը հիմնականում հումքային բնույթ է կրում։ Դրա զգալի մասը կազմում են պղնձի և մոլիբդենի խտանյութերը, ինչպես նաև ոսկու և արծաթի կիսաֆաբրիկատները։ Վերջին երկու ապրանքախմբերի մատակարարումների կրճատումը 2025 թվականին դեպի Չինաստան հայկական արտահանման նվազման հիմնական պատճառն էր։

Leave a comment