«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
Կենտրոն վարչական շրջանի` Նորագյուղ թաղամաս, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Դեղատան, Զաքյան, Վ.Սարգսյան, Գետառի փողոցներ, Քրիստափորի 1, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-4, Արշակունյաց 1-36, Ագաթանգեղոսի, Խորենացի 1-29, Իսրաելյան 21, 34, 37, 39, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի,
Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզա, Լազո, Կաշեգործների փողոցներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: