Մի շարք երկրների ռազմակենսաբանական ակտիվությունը լուրջ հարցեր է առաջացնում․ Լավրով

https://arm.sputniknews.ru/20260923/mi-sharq-erkrneri-razmakensabanakan-aktivutjuny-lurj-harcer-e-arajacnum-lavrvov-107192005.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107146230_342:0:3071:2047_1920x0_80_0_0_4a78ac0a7516bdbf153f5504a17da54e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, կենսաբանություն, բիոլաբորատորիա

սերգեյ լավրով, կենսաբանություն, բիոլաբորատորիա

Բաժանորդագրվել

Կոնվենցիայի համընդհանուր, իրավաբանորեն պարտավորեցնող և ոչ խտրական արձանագրության մշակումը՝ ստուգման արդյունավետ մեխանիզմի ներդրմամբ, Ռուսաստանը համարում է հիմնական առաջնահերթություն:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մի շարք երկրների` իրենց ազգային տարածքներից դուրս ռազմակենսաբանական ակտիվությունը լուրջ հարցեր է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի ազգային կատարմանը նվիրված դասընթացի ժամանակ։

ԱՄՆ–ն համարձակություն ունեցավ ընդունելու իր ռազմական կենսամշակումները. Ալեքսեյ Շևցով

Նրա խոսքով՝ Կոնվենցիան առաջին միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթն է, որով օրենքից դուրս է դրվել զանգվածային ոչնչացման զենքի մի ամբողջ կատեգորիա:

«Սակայն կես դար անց էլ կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրը չի կորցրել իր սրությունը։ Կոնվենցիայի դրույթների պահպանման համատեքստում լուրջ հարց է առաջացնում առանձին պետությունների ռազմակենսաբանական ակտիվությունը իրենց ազգային տարածքներից դուրս, որը հայտարարում են կանխարգելիչ կամ այլ խաղաղ նպատակներով համագործակցություն, ինչը, սակայն, պատրվակ է»- ասել է Լավրովը։

Այս առումով առավել, քան երբևէ պահանջված են Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի դրույթները համընդհանուր դարձնելու և ամրապնդելու ջանքերը։ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը այս ուղղությամբ հիմնական առաջնահերթություններ է համարում կոնվենցիայի համընդհանուր, իրավաբանորեն պարտավորեցնող և ոչ խտրական արձանագրության մշակումը՝ ստուգման արդյունավետ մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաև պետական մասնակիցների կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների անշեղ կատարումը ազգային մակարդակում:

Նոր ապացույցներ են ձեռք բերվել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ. Ռտիշչև

Leave a comment