Դատախազությունը պահանջում է Երևանի թիվ 110 մանկապարտեզի նախկին տնօրենից բռնագանձել շուրջ 130 մլն դրամ, գույքեր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Բենիամինի Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 1 անշարժ գույք,
- 1 տրանսպորտային միջոց,
- 51 միլիոն 544 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
- 77 միլիոն 551 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։