Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի հետ

Քաղաքականություն

23.09.2026 | 10:54

Նյու Յորքում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումները և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առաջնահերթությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները։

Leave a comment