Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման հարցում հաջողություններ ունեն. Էրդողան

https://arm.sputniknews.ru/20260922/turqian-ev-hajastany-haraberutjunneri-kargavvorman-harcum-hajvoghutjunner-unen-erdvoghan-107168216.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107167767_106:0:2837:2048_1920x0_80_0_0_aa0c22b00e2ec820bcd26c5ee6132a47.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, հայաստան, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, հայաստան, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

Բաժանորդագրվել

Էրդողանի ելույթի ժամանակ իսրայելական պատվիրակությունը լքել է դահլիճը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան և Հայաստանը հաջողություններ են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին այսօր ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք առաջ ենք շարժվել Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացում»,– ասել է նա:

Բացի այդ, Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն կլինի։

Ի դեպ, նրա ելույթի ժամանակ իսրայելական պատվիրակությունը լքել է դահլիճը։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։

2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։

Leave a comment