Գերմանիայում ամերիկյան ավիաբազայի մոտակայքում ռազմական ինքնաթիռ է կործանվել, կա տուժած

Բաժանորդագրվել

Ինքնաթիռը կարող էր վթարի ենթարկվել թռիչքուղու վրա կամ դրանից ոչ հեռու։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի արևմտյան Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասում գտնվող ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայի մոտակայքում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել։

Նշվում է, որ ինքնաթիռը կարող էր կործանվել թռիչքուղու վրա կամ դրանից ոչ հեռու։ Նախնական տեղեկություններով, օդաչուն կատապուլտվել է, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Շպանգդալեմ ավիաբազայում տեղակայված են նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները։

Leave a comment