Ասում եք՝ պետք է սուսուփուս մնալ, չփորձել  պաշտպանել անկախությունը  «բալքիմ» մի բան ստացվի. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Ասում եք՝ պետք է սուսուփուս մնալ, չփորձել  պաշտպանել անկախությունը  «բալքիմ» մի բան ստացվի. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Դուք սկսել եք մահ կամ ազատությունից, ավարտել  004 շրջաբերականով, խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որի անվանումը  նույնական է եղել  անկախականության հետ, հասել է մի կետի, որ 1988-ին դեմ է արտահայտվել անկախությանը»,- կառավարության նիստում այս մասին ասաժ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:  

«Աբսուրդն այն է, որ այն կուսակցությունը, որը գլխավորել է  մեր պայքարը 1920-ի դրությամբ, 2025-ի դրությամբ աջակցել է, որ Կոմունիստական կուսակցությունը  իշխանության գա Գյումրիում, որի ղեկավար հանրահայտ Վարդանիկն ասել է՝ մարդիկ պետք է ասեն կամ կողմ են միութենական պետությանը կամ թրքահպատակ շան տղա են: Աբսուրդն այն է, որ դուք գիտեք, որ Եզրասը  հայտնի «Կարո» ծածկանունով ԿԳԲ-ի գործակալը,  ձեր քաղաքական դաշնակիցն է»,- ասաց Ռուբինյանը:  

«Պատմական ստոկհոլմյան  սինդրոմ, երբ 1920-ին  դաշնակցության իշխանության օրոք ՀՀ-ն կորցրել է իր անկախությունը  մի կողմից հայ-թուրքական պատերազմն էր մոլեգնում, մյուս կողմից  բոլշևիկները մտան  Հայաստան և վերացրեցին ՀՀ անկախությունը, կարող է դուք  մեղք եք զգում դրա համար ասում եք լավ ուրեմն պետք է սուսուփուս մնալ, չփորձել  պաշտպանել անկախությունը  «բալքիմ» մի բան ստացվի»,- ասաց Ռուբինյանը: 

Նա նաև ընդգծեց.«Ձեր ցավը տանեմ, դաշնակցությունը երիտթուրքերի հետ կոալիցայի մեջ է եղել է, 1918-ից  1920-ականների ընթացքում  մուսաֆաթական Ադրբեջանի կառավարության մեջ 2-3 նախարարական պորտֆել է ունեցել»:  

 

Leave a comment