«Գլոբալ Եվրոպան»՝ հարվածի տակ. ԵՄ-ի ծախսերի կրճատում

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) 2028–2034 թվականների բյուջեի նախագծման շրջանակներում գնահատել է երրորդ երկրներում ԵՄ ներկայացվածության և արտաքին օգնության ծախսերի մինչև 40%-ով կրճատման հնարավոր հետևանքները, հայտնում է Politico-ն։

  • «Գլոբալ Եվրոպա» ծրագիրը. Խոսքը վերաբերում է ԵՄ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտական առաքելությունները ֆինանսավորող ծրագրին, որին 2028-ից նախատեսված էր հատկացնել շուրջ 80 մլրդ եվրո։

  • Կրճատման ռիսկերը. ԵՀ հաշվարկներով՝ բյուջեի կրճատման դեպքում վտանգի տակ կհայտնվեն հարյուրավոր դիվանագիտական աշխատակիցներ, կկրճատվեն ընդլայնման ծրագրերը և թեկնածու երկրների հետ համագործակցությունը։

  • Պատճառները. Գերմանիան և մի շարք այլ երկրներ պահանջում են կրճատել ԵՄ ընդհանուր բյուջեն։ Քանի որ գյուղատնտեսությունը կամ պաշտպանությունը ներքին քաղաքական առումով «չափազանց զգայուն» են, անդամ պետությունները դիտարկում են ծախսերը կրճատել հենց արտաքին հատկացումների հաշվին։

Ինչու է դա կարևոր Արտաքին ֆինանսավորման կրճատումը կարող է թուլացնել ԵՄ գլոբալ ազդեցությունը։ Oxfam-ի ավագ խորհրդական Հաննա Սաարինենի գնահատմամբ՝ ԵՄ-ն չի կարող հավակնել համաշխարհային առաջնորդի դերին՝ միջազգային համագործակցության բյուջեն գրեթե կիսով չափ կրճատելու պարագայում։

Leave a comment