Սեպտեմբերի 22-25-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին։
Ծրագրված են մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, փաստաթղթերի ստորագրում, նախարարի ելույթները թեմատիկ միջոցառումներին։
Փաշինյանը ևս սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում: Կառավարության ղեկավարը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու ՄԱԿ ԳՎ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Փաշինյանը հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ինչպես նաև արտերկրի այլ գործընկերների հետ: