ՀՀ-ն ու Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն, դոկտոր Սուֆիան Ալ-Բատայնեհին, քննարկել երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Ապիտոնյանը ողջունել է հորդանանցի գործընկերների հետաքրքրությունը Հայաստանում ընթացող էներգետիկ անցման գործընթացների և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ։

Փոխնախարարը նշել է, որ էներգետիկ անցումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է, և այդ համատեքստում կարևորվել են միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու համագործակցության հետագա զարգացումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հորդանանում իրականացվող էներգետիկ անցման և կայուն էներգետիկ համակարգի ձևավորմանն ուղղված գործընթացներին։

Կողմերը կարևորել են երկուստեք փորձի փոխանակումը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումներն ու համատեղ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Leave a comment