Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին

Քաղաքականություն

22.09.2026 | 14:15

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին:

Ծրագրված են.

-մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ,
-փաստաթղթերի ստորագրում,
-նախարարի ելույթները թեմատիկ միջոցառումներին»։

Leave a comment