Ուորեն Բաֆեթը Berkshire-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել է որդուն

Ուորեն Բաֆեթի որդին՝ Հովարդ Բաֆեթն ընտրվել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, հայտնել է ընկերությունը։

Մինչ այդ պաշտոնը զբաղեցրած նրա 96-ամյա հայրը դարձել է պատվավոր նախագահ։ Այս կարգավիճակը նրան շնորհվել է «Berkshire-ի և դրա սեփականատերերի հանդեպ ունեցած անհավանական ծառայությունների համար»։

Ուորեն Բաֆեթը, որն ընկերությունում աշխատում է 1965 թվականից և վերջերս գլխավոր գործադիր տնօրենի (CEO) պաշտոնը փոխանցել է Գրեգ Աբելին, կմնա տնօրենների խորհրդի անդամ և կշարունակի կիսվել «արժեքավոր դատողություններով և տեսակետներով»։

Հովարդ Բաֆեթը Berkshire-ի տնօրենների խորհրդի կազմում է 1993 թվականից։ Ընկերության տվյալներով՝ խորհուրդը նրան նախագահ է ընտրել իրավահաջորդության ծրագրի համաձայն։

1999 թվականից Հովարդ Բաֆեթը ղեկավարում է իր անունը կրող բարեգործական հիմնադրամը՝ Howard G. Buffett Foundation-ը, որի գործունեությունն ուղղված է աշխարհում պարենային անվտանգության ապահովմանը և հակամարտությունների կարգավորմանը։ Մոտ տասը տարի նա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բարի կամքի դեսպանն է եղել։

Leave a comment