Խոցվել են Ուկրաինայի ձեռնարկություններ, նավահանգիստներ ու լոգիստիկ կենտրոններ. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260922/khvocvel-en-ukrainaji-dzernarkutjunner-navahangistner-u-lvogistik-kentrvonner-rd-pn-107143956.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/475/55/4755584_136:0:2867:2048_1920x0_80_0_0_7d8320e377e2cfd42b5b72b08a248f61.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա

Բաժանորդագրվել

Կիևում հարվածել են «Ֆայեր Փոյնթ» (Fire Point) ձեռնարկությանը, որտեղ արտադրվում էին FP-5 «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչներն ու մարտական մասերը:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի զինվորականներն անցած գիշեր զանգվածային հարված են հասցրել Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Վիննիցայի և Օդեսայի մարզերի օբյեկտներին։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել են ցամաքային, ծովային և օդային տեղակայման ճշգրիտ զինատեսակներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Թիրախում եղել են մետալուրգիական և քիմիական արդյունաբերության, վառելիքաէներգետիկ ու ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունները, նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերը։

Կիևում խոցվել է «Ֆայեր Փոյնթ» ձեռնարկությանը, որտեղ արտադրվում էին FP-5 «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչներն ու մարտական մասերը։

Դնեպրոպետրովսկի մարզում հարված են հասցրել Կրիվոյ Ռոգի մետալուրգիական կոմբինատին, որը ռազմական արտադրանք էր թողարկում։ Դնեպրոպետրովսկում խոցվել է «Ինտերպայպ Ստալ» խողովակի գործարանը, որը մետաղագլաններ էր մատակարարում հեռահար ԱԹՍ–ների բաղադրիչների արտադրության համար։

Նույն մարզում, ՌԴ ՊՆ տվյալներով, խոցվել են «Սիրիուս Էքստրուժն»-ի երեք լոգիստիկ կենտրոնները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի ԶՈւ–ի համար նախատեսված բեռների պահպանման և բաշխման նպատակով։

Պավլոգրադում հարվածն ուղղվել է «Սովրախիմ» ձեռնարկության դեմ։ Ռուսական ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ այնտեղ արտադրվում էին մարտական մասեր, պինդ հրթիռային վառելիք և դրա բաղադրիչները՝ «Ֆայեր Փոյնթ» ընկերության FP-9 բալիստիկ հրթիռների համար։

Պոլտավայի մարզում թիրախավորվել է Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը։ Ձեռնարկությունը վառելիք էր արտադրում Ուկրաինայի ԶՈւ–ի կարիքների համար։ Բացի այդ, հարված է հասցվել Կրեմենչուգում գտնվող JTI Ուկրաինա ծխախոտի ֆաբրիկային, որտեղ կազմակերպվել էր հրաձգային զենքի ռազմամթերքի արտադրություն։

Օդեսայի մարզում, պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, խոցվել են Օդեսայի լոգիստիկ երկու կենտրոններ և Իլյիչևսկում գտնվող «Նովայա պոչտա»-ի կենտրոնը։ Այնտեղ պահվում և բաշխվում էին ռազմական ու երկակի նշանակության բեռներ։

Խոցվել են նաև Ռենիի նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների և քսայուղային նյութերի բեռնաթափման ու պահպանման համար։

Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հայտնել է ռազմական նշանակության բեռով Օդեսայի նավահանգիստ ուղևորվող չորաբեռնատար նավի խոցման մասին։

Leave a comment