«Զբոսաշրջությունն արդեն դառնում է ինդուստրիա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Զբոսաշրջային ծառայություն մատուցելը դառնում է ծանուցման ենթակա գործունեություն, որ սուբյեկտը հայտարարագրի, ասի՝ ես զբոսաշրջային գործունեություն եմ ծավալում, իսկ Կառավարությունը, համապատասխան մարմինը հնարավորություն ունենան գոնե նախնական ուսումնասիրել միջավայրը և այլն, մի հավաստիացում տալ, որ քաղաքացիները՝ հայաստանյան և օտարերկրացի, կարող են այդ ծառայությունից օգտվել, որովհետև պետությունը նախնական դիտարկում իրականացրել է, և հայտարարվածի և իրականության միջև մեծ ճեղքեր չի տեսել»,- այսօր Կառավարության նիստում «Զոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա վերաբերում է նաև ավտոմեքենաներին, գիդերին, որովհետև համացանցում կարող է մի մեքենա տեղադրված լինել, բայց երբ մեքենան գալիս է, մարդը տեսնում է ուրիշ մեքենա»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա զբոսաշրջային ինդուստրիայի նոր ստանդարտ սահմանելու մասին է, որովհետև զբոսաշրջությունն արդեն դառնում է ինդուստրիա:

Leave a comment