Ստեփանավանում թեկնածու ենք առաջադրել. այդ տարածաշրջանում բավականին թեժ պայքար է սպասվում. Ղահրամանյան

Համայնքային ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է. Ստեփանավանում արդեն թեկնածու են առաջադրել, այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Այդ տարածաշրջանում բավականին թեժ պայքար է սպասվում, այս մասով մեր դիրքորոշումը ակնհայտ է՝ գնում ենք հաղթելու համար։ Մյուս համայնքներում ևս գործընթացներ կլինեն»,-ասաց նա։

Հավելեց՝ մի շարք համայնքներում ընդդիմադիր գործընկերներից ներկայացուցիչներ կլինեն։

Leave a comment