Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիսավոր տոնակատարություն է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:
Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:
Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի արվեստի թանգարանում:
Հայաստանի Անկախության օրվան նվիրված երեկոյին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ռազմական, հասարական և քաղաքական իրանցի և հայաստանցի այլ գործիչներ: