Երեկ՝ հունվարի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Շինարարներ փողոցից ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Toyota Land Cruiser» մակնիշի 23 AA 001 համարանիշի և «Mitsubishi Pajero» մակնիշի 23 ZZ 001 ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաներից մեկի վարորդը կամ ուղևորը եղել է հայտնի քրեական մեծ հեղինակություն համարվող Արմեն Կանևսկոյի եղբայրը՝ Արտյոմ Կանևսկոյը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։