Լուիս դե լա Ֆուենտեն նոր պայմանագիր կնքեց Իսպանիայի հավաքականի հետ

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն երկարաձգել է գործող պայմանագիրը, հաղորդում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) մամուլի ծառայությունը:

65-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2032 թվականը:

Լուիս դե լա Ֆուենտեն 2022 թվականից է գլխավորում Իսպանիայի հավաքականը, որի հետ դարձել է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոն ու Ազգերի լիգայի հաղթող:

Leave a comment