Լիտվայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ (PAN.am)

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին, հայտնում է 1lurer.am-ը:

«Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին՝ Անկախության տոնի առթիվ: Լիտվան գնահատում է մեր երկրների բարեկամությունը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի կայունությունը:

Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին, որը ժողովրդին տանում է խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,- գրված է նախարարության X-ի էջում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական հեռագրում նշել է, որ Ռուս-հայկական համակողմանի փոխգործակցության պահպանումը բխում է երկու կողմերի շահերից:

Leave a comment