ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանի վրա հարձակման դեպքում նոր զինատեսակ կկիրառի

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքով՝ նոր զինատեսակը «կապշեցնի աշխարհը»։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանը Իրանի վրա հարձակման դեպքում պատրաստ է կիրառել նոր զինատեսակ, որը կզարմացնի աշխարհը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Նոր հարձակման դեպքում մեր պաշտպանության և պատասխան հարձակողական գործողությունների աշխարհագրությունը, անշուշտ, զգալիորեն կփոխվի։ Փոփոխությունները կվերաբերեն նաև սպառազինությանը։ Մենք կկիրառենք նոր զինատեսակ, որը կզարմացնի աշխարհը»,-Մոհեբիի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն ավելի ուշ դարձյալ հարվածներ փոխանակեցին։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հակամարտության էսկալացիայի պատճառով գրեթե դադարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարման առանցքային երթուղին է։ Արդյունքում վառելիքի գները բարձրացել են աշխարհի երկրների մեծ մասում։

Leave a comment