Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների կասեցման ֆոնին Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ, գրել է Reuters-ը։

Գործակալությունը, վկայակոչելով Kpler-ի տվյալները, հայտնել է, որ հանգստյան օրերին նեղուցով անցել է 17 լցանավ՝ նախորդ շաբաթվա 37-ի համեմատ։

Փորձագետները նվազումը կապում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում ստեղծված վերջին փակուղու հետ։

Իր հերթին՝ Իրանը հրաժարվում է լիովին բացել նեղուցը, քանի դեռ ամերիկյան կողմը չի կատարել իր պայմանները։

 

Leave a comment