https://arm.sputniknews.ru/20260212/hhum-ksteghtsvi-arag-ardzaganqman-bzhshkakan-tim-98722784.html
Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ
Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարության հետ այս միջոցառման համակատարող կլինի ներքին գործերի նախարարությունը: 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T12:57+0400
2026-02-12T12:57+0400
2026-02-12T12:57+0400
հայաստան
շտապօգնություն
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717474_0:38:1600:938_1920x0_80_0_0_4b7097c7537eb22dadf4078afd5d53ba.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ (ԱԱԲԹ)։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Ըստ ընդունված որոշման` այս խումբը պետք է լինի ինքնաբավ (self sufficient), այսինքն` հագեցած լինի անձնակազմով, գույք–սարքավորումով, սնունդով և այլն, ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:ՀՀ ԱԱԲԽ–ի գործունեության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Ծախսերի ավելացում կառաջանա ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների մեկնելիս:Առողջապահության նախարարության հետ այս միջոցառման համակատարող կլինի ներքին գործերի նախարարությունը:Արագ արձագանքման խմբի ստեղծման համար համապատասխան իրավական հիմքեր ունենալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717474_47:0:1471:1068_1920x0_80_0_0_56650a010836bd5c86bbc46cf07aa230.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շտապօգնություն, հհ առողջապահության նախարարություն
հայաստան, շտապօգնություն, հհ առողջապահության նախարարություն
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարության հետ այս միջոցառման համակատարող կլինի ներքին գործերի նախարարությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ (ԱԱԲԹ)։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Արագ արձագանքման բժշկական խումբը (ՀՀ ԱԱԲԽ) կարող է ներգրավվել ինչպես ՀՀ–ում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Ըստ ընդունված որոշման` այս խումբը պետք է լինի ինքնաբավ (self sufficient), այսինքն` հագեցած լինի անձնակազմով, գույք–սարքավորումով, սնունդով և այլն, ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:
ՀՀ ԱԱԲԽ–ի գործունեության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Ծախսերի ավելացում կառաջանա ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների մեկնելիս:
Առողջապահության նախարարության հետ այս միջոցառման համակատարող կլինի ներքին գործերի նախարարությունը:
Արագ արձագանքման խմբի ստեղծման համար համապատասխան իրավական հիմքեր ունենալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։