Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում. Պուտինը՝ Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին։

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,–ասված է Պուտինի ուղերձում։

«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»,–գրել է Միշուստինը։

Leave a comment