Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21-26.09.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 21-ին և 25-ին կեսօրից հետո, 22-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան       33.0°C (2017թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               7.1°C (1995թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       19.3°C

Leave a comment