Ներկայացվել է Հայաստանի նոր թվային անձնագիրը (ՎԻԴԵՈ)

Նոր կենսաչափական անձնագրի էջերին ներկայացված են Հայաստանի և Երևանի տեսարժան վայրերը, այդ թվում՝ Կասկադ համալիրը, Սևանա լիճը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ անկախության 35-ամյա հոբելյանի առթիվ ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը։

«Նոր կենսաչափական անձնագիրը Հայաստանի պատմության, մշակույթի, ծագումնաբանության, կրոնի, պետականության ու հարատև պետության մասին է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նոր կենսաչափական անձնագրի էջերին ներկայացված են Հայաստանի և Երևանի տեսարժան վայրերը, այդ թվում՝ Կասկադ համալիրը, Սևանա լիճը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Նախարարությունից նշում են, որ այն նոր էջ է բացելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար։

Ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում նոր սերնդի կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը նախատեսվում էր մեկնարկել 2026 թվականի նոյեմբերից։


Նախարարի խոսքով, նոր կենսաչափական անձնագրերի պարագայում սահմանային նույնացման գործընթացը տևելու է ընդամենը վայրկյաններ, իսկ փաստաթղթերի կեղծման հնարավորությունը հասցվելու է մոտ զրոյի։





Leave a comment